211652_close_icon
views-count1326 դիտում article-date 22:11 07-04-2016

Մայրության և գեղեցկության օրը մեկնարկել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկների կողքին» բարեգործական ծրագրի 1-ին փուլը

Մայրության և գեղեցկության օրը մեկնարկել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկների կողքին» բարեգործական ծրագրի 2016 թվականի 1-ին փուլը: Ծրագրի մեկնարկին ներկա են գտնվել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը, ծրագրի շահառուներ: «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի հետ Երևանի քաղաքապետարանը համագործակցում և աջակցում է 2014 թվականից: Մեկնարկած ծրագրի նպատակը այս տարի նույնպես այլընտրանքային վերականգնողական բուժական ծրագրի մանկական ուղեղային կաթված ունեցող և միայնակ մայրերի խնամքին եղած 1-10 տարեկան երեխաների բուժմանն աջակցելն է: Հիշեցնենք, որ նախորդ տարի վերականգնողական բուժման կուրս է անցել երևանաբնակ 17 երեխա։ «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագիրն այս տարի կանցկացվի 2 փուլով: Ծրագրում ընդգրկվել են երևանաբնակ միայնակ մայրերի՝ մանկական ուղեղային կաթված ունեցող 19 երեխաներ: Երեք ամիս տևողությամբ առաջին փուլով երեխաները կանցնեն արտթերապիա, որին կհաջորդեն ջրային թերապիայի և կինեզոթերապիայի փուլերը»,- նշել է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը: Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ծրագրի իրականացման հարցում ցուցաբերած մշտական ուշադրության և աջակցության համար: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր