1893 դիտում
18:49 04-10-2016
Մեկնարկել է «Երևանի քաղաքապետարանը` Երևանի մանուկներին» ծրագրի երկրորդ փուլը
Հոկտեմբերի 4-ին մեկնարկել է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող «Երևանի քաղաքապետարանը`Երևանի մանուկներին» խորագրով ծրագրի 2-րդ փուլը: 2-րդ փուլի մեկնարկին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, ում խոսքով սկսած 2014 թվականի հունիսից իրականացվող ծրագիրը գործնականում ապացուցել է իր արդյունավետությունը և այսուհետ էլ կունենա շարունակություն:
Նախորդ տարիներին երևանաբնակ 19 միայնակ մայրերի`
մանկական ուղեղային կաթվածով տառապող երեխաները հնարավորություն են ստացել եռամսյա անվճար վերականգնողական բուժում անցնել: Այս տարի, սակայն, ծրագրի երկու եռամսյակի ընթացքում երկուական ամիս տևողությամբ փոքրիկները կստանան ֆիզիոթերապիայի, ջրային թերապիայի և արտ- թերապիայի վերականգնողական բուժում:
Այսօրվանից մեկնարկած երկրորդ եռամսյակային փուլում երեխաները կանցնեն արտ-թերապիա և ֆիզիոթերապիա միաժամանակ: «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը նշել է, որ ծրագրի արդյունավետությունն ակնհայտ է, քանի որ ուղեղային կաթվածով երեխաներից մեկը սկսել է նստել, իսկ մյուսն անգամ քայլել: Ծրագրի շահառու փոքրիկների մայրերն ու «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահը շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին` ծրագիրը ֆինանսավորելու և սոցիալական կարևորագույն այս գաղափարին մշտապես աջակցելու համար: «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության առթիվ Սամվել Մերթարջյանը երեխաների մայրերին նվիրել է տոնական փաթեթներ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
741 դիտում
13:24 13-05-2015
Մեկնարկել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագրի 2015 թ-ի տարեշրջանը
2222 դիտում
17:41 27-03-2018
Մեկնարկել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» բարեգործական ծրագրի հինգերորդ տարին
Այս բաժնից
922 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին