211652_close_icon
views-count3072 դիտում article-date 12:27 07-04-2016

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայից մարդու իրավունքների հանդեպ հարգանք է ակնկալում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը Թուրքիայից, ինչպես նաև դաշինքի այլ անդամ երկրներից մարդու իրավունքների պահպանում, քաղաքացու ազատության հանդեպ հարգանք և ժողովրդավարության հանդեպ հավատարմություն է սպասում, ասել է՝ Foreign Affairs-ին տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է Ria Novosti-ն: «ՆԱՏՕ-ն հիմնված է մի անի արժեքների վրա՝ մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, անձնական ազատության և ժողովրդավարության վրա: Ես ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները այդ արժեքներին հավատարիմ կլինեն»,-ասել է Սթոլթենբերգը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք չի բարդացրել Անկարային ուղղված քննադատությունը ՆԱՏՕ-ի առաքելությունը՝ որպես Եվրամիության ու Թուրքիայի միջև միգրացիոն ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի հարցում «կամրջի» դեր տանողի: Հիշեցնենք, որ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել էր, որ Թուրքիան կրակ է բացում սիրիացի փախստականների վրա և արտաքսում նրանց դեպի հայրենիք այն բանից հետո, երբ ստորագրվեց ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը՝ այդկերպ խախտելով միջազգային նորմերը: Թուրքական իշխանությունները, իհարկե, հերքում են Amnesty InternatioNal-ի հայտարարությունը:

Նմանատիպ նյութեր