9856 դիտում
10:32 07-04-2016
Տավուշի սահմանամերձ գյուղերի տղամարդիկ զենք են ստանալու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում հավաքներ են կայանում, որոնց մասնակցում են սահմանամերձ բնակավայրերի մարտունակ տարիքի տղամարդիկ։ Ապրիլի 6-ին, ի թիվս Ադրբեջանին սահմանակից այլ համայնքների, նման հանդիպում է կայացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար գյուղում։ Երկրապահ կամավորականների միության Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռաֆիկ Ասլանյանը (Մուրոն) և ԵԿԱ Տավուշի մարզային վարչության նախագահի տեղակալ Հարություն Ղազինյանը հանդիպել են ոսկեպարցիների հետ, զենք ստանալու համար ցուցակագրում է արվել։ Ոսկեպարի մարտունակ տղամարդիկ զենք կստանան ըստ Նոյեմբերյանի զինկոմիսարիատում առկա կցագրումների, թե ով ինչ զենքի Է տիրապետում։
Հավելենք, որ Ոսկեպար գյուղը 1990– ական թվականների հայ-ադրբեջանական զինված հակամարտության տարիներին հերոսության և խիզախության բազում օրինակներ Է ցուցադրել, բազմաթիվ ոսկեպարցիներ են այդ կռիվներում զոհվել, վիրավորվել։ Այժմ Ղարաբաղում թեև լարվածությունը թուլացել Է, սակայն ամեն պահի մարտական թեժ գործողությունները կարող են վերսկսել։ Անկասկած, այդ պարագայում Տավուշի սահմանագոտին ևս դառնալու է կռվի թատերաբեմ։ Այս վտանգն աչքի առաջ ունենալով՝ մարզի սահմանամերձ գյուղերի ամեն բնակիչ զինվոր Է դառնում՝ պատրաստ պաշտպանելու հայրենի հողը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5707 դիտում
16:12 14-07-2020
Վնասվել են Տավուշի մի քանի գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը․ դադարեցվել է 3 գյուղերի գազամատակարարումը
3755 դիտում
13:29 15-04-2014
Հակառակորդն ամբողջ գիշեր կրակահերթ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1279 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»