Հակառակորդն ամբողջ գիշեր կրակահերթ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ
Հակառակորդը նորից խախտել է հրադադարի ռեժիմը եւ ապրիլի 14-ի երեկոյան կրակ բացել Տավուշի մարզի սահմանամերձ հայկական գյուղերի ուղղությամբ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարի ժամանակավոր պատոնակատարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, կրակոցները շարունակվել են մինչեւ ուշ գիշեր: Բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ չունի:
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանական կրակոցները դադարեցրել է միայն այն ժամանակ, երբ հայկական կողմը պատասխան կրակ է բացել: