57014 դիտում
10:25 25-02-2017
Հակառակորդը գիշերը դիվերսիայի 2 փորձ է արել և առնվազն 2 զոհ տալով՝ հետ շպրտվել. ԼՂՀ ՊՆ
Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի եւ 04:00-ի սահմաններում, շփման գծի հարավարեւելյան (Մարտունի) եւ արեւելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկա ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձեր, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի հակադիվերսիոն գործողության արդյունքում հակառակորդը տվել է առնվազն երկու զոհ, որոնց մարմինները գտնվում են չեզոք գոտում: ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Ավելացնենք նաեւ, որ ադրբեջանական դիվերսիոն գործողությունները հետեւանք են վերջին շրջանում հակառակորդ երկրի քարոզչամեքենայի կողմից առաջնագծում իբր թե արցախյան ուժերի դիվերսիոն ներթափանցման վերաբերյալ անընդհատ տարածվող ապատեղեկատվության, որով էլ թշնամին հող է նախապատրաստել իր հետագա սադրանքների համար:
Բացի դիվերսիոն գործողության փորձերից փետրվարի 24-ին եւ լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը, ականանետերից, հրանոթներից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 860 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արեւելյան եւ հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում հակառակորդը 60, 82 ու 120 միլիմետրանոց ականանետերի եւ Դ-44 տիպի հրանոթների կիրառմամբ, ընդհանուր առմամբ, արձակել է 169 արկ:
ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն՝ արեւելյան ուղղությամբ նկատվել է հակառակորդի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի տեղաշարժեր:
ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով անցել են կազմակերպված պաշտպանության եւ պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքի տալ արժանի պատասխան:
[img]http://shamshyan.com/ups/images/0592746001488003892158186.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
6909 դիտում
14:41 15-01-2016
Հակառակորդը դիվերսիոն հետախուզական փորձ է արել և 2 զոհ տալով՝ հետ շպրտվել
9726 դիտում
12:46 10-10-2015
Հակառակորդը դիվերսիոն-հետախուզական փորձ է կատարել, սակայն կորուստներ տալով՝ հետ շպրտվել. ԼՂՀ ՊԲ
19934 դիտում
10:05 21-10-2016
Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է արել և կորուստներ տալով՝ հետ շպրտվել. ԼՂՀ ՊԲ
Այս բաժնից
649 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
694 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
685 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են