6421 դիտում
09:22 07-04-2016
Մեդվեդևին ուղեկցող պատվիրակությունը առավել քան ներկայացուցչական է լինելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ այսօր Հայաստան ժամանող Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ուղեկցող պատվիրակությունը առավել քան ներկայացուցչական է լինելու։ Նրա հետ Երևան կժամանեն տնտեսական բլոկի՝ բնական պաշարների և էկոլոգիայի, շինարարության, տրանսպորտի նախարարները, մի շարք փոխնախարարներ, ինչպես նաև՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը, «Ռոսկոսմոս» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կոմարովնմ այլ պաշտոնատար անձինք։
Ենթադրվում է, որ այս այցելության ընթացքում ռուսական կողմը կհայտարարի Հայաստանին մատակարարվող գազը էժանացնելու մասին։ Իսկ թե այլ ինչ խոստումներ կհնչեցնի ռուսական կողմը, հայտնի կդառնա այսօր։ Ամեն դեպքում, փաստ է, որ Հայաստանի հասարակությունն այսօր ինտենսիվ քննարկում է այն փաստը, որ ղարաբաղա-ադրբեջանական ճակատում ապրիլի 2-ից սկսված պատերազմի ժամանակ թշնամին հայ զինվորների վրա կրակում էր Ռուսաստանից վերջին տարիներին գնված զենքերով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4677 դիտում
10:25 05-10-2021
Վտանգն առավել առարկայական ու ժամանակային առումով առավել մոտ է, քան կարող ենք պատկերացնել. «Փաստ»
2797 դիտում
11:24 03-03-2022
Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1465 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»