2679 դիտում
19:49 06-04-2016
Նոր աշխատատեղեր՝ ներդրումային ծրագրերի շրջանակում
Գործադիրի մեկ այլ որոշմամբ բավարարվել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
2009թ.-ից Վանաձորում գործունեություն ծավալող «Գլորիա» կարի ֆաբրիկան աշխատում է տոլինգային եղանակով` արտասահմանյան մի շարք ընկերությունների պատվերների հիման վրա` կարի ծառայություններ իրականացնելով մատակարարի կողմից տրամադրված հումքով և սարքավորումներով: Ընկերությունն իր ամբողջ արտադրանքն արտահանում է եվրոպական երկրներ: Ֆաբրիկան 2016թ. նախատեսում է արտադրել 3մլն եվրոյի արտադրանք. ներդրումային ծրագրի արդյունքում կստեղծվի 800 աշխատատեղ՝ 120 հազար դրամ միջին աշխատավարձով:
Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ընկերությունը նախատեսում է Երևան ՀԷԿ-1 հիդրոէլեկտրակայանի հետագա բնականոն, անվտանգ էլեկտրամատակարարում և արդիականացում` օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը, արտադրելով էլեկտրաէներգիա: Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 18.9 մլրդ ՀՀ դրամի չափով, որից 9.6 մլրդ ՀՀ դրամը՝ սարքավորումներ (ՌԴ, Հնդկաստան և Գերմանիայի արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ) ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ. 232, 2017թ.՝ 249 և 2018թ.՝ 265 հազար ՀՀ դրամ:
Կառավարությունը թույլատրել է «Բիոլաբ» ՍՊԸ 2015թ. մարտի 20-ի թիվ C 7705 հայտարարագրով «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված` «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը` մինչև 2018թ. մարտի 1-ը:
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Էջմիածնի խճուղի հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 49,524 հա հողամասից 5.0 հա մակերեսով հողամասը հետ վերցնել և նվիրաբերել «Հաննի-Արմին» ընկերությանը՝ նորագույն տեխնոլոգիայի հիման վրա վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ մինչև 2 ՄՎտ հզորությամբ արևաջերմային տուրբինային էլեկտրակայանի կառուցման առաջնեկային ծրագրի իրագործման նպատակով: Ընկերությունը նշված տարածքում էլեկտրակայանի կառուցապատման նպատակով նախատեսում է 3 տարվա ընթացքում իրականացնել ներդրում: Անդրադառնալով հարցին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ եթե ընկերությունը ներդրումը չիրականացնի, ապա հատկացվող հողը հետ կվերցվի:
Գործադիրի որոշմամբ՝ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2015թ. մրցանակներ կշնորհվեն մեկ տասնյակ կազմակերպությունների:
Նմանատիպ նյութեր
3008 դիտում
15:08 18-04-2019
Կառավարությունն արտոնություն տվեց 2 ներդրումային ծրագրերի. կստեղծվեն տասնյակ աշխատատեղեր
4586 դիտում
22:12 02-06-2016
Աջակցություն հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվեն նոր աշխատատեղեր
2756 դիտում
15:27 23-02-2017
Կառավարությունը խրախուսել է հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվեն նոր աշխատատեղեր
Այս բաժնից
1255 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)
751 դիտում
21:12 03-02-2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
706 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին