32935 դիտում
09:45 06-04-2016
«Իսկանդերը» ե՞րբ ենք օգտագործելու. հարց ՊՆ փոխնախարարին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Երեկ, ժամը 18.30-ին Ազգային ժողով էին ժամանել ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը և պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը՝ մասնակցելու իրավիճակին նվիրված փակ լսումներին։ Պաշտպանության փոխնախարարին լսումներից առաջ մի քանի հարց ուղղեցինք՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, պարզվեց, որ զինադադարի պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախազահող բոլոր երկրների միջնորդությամբ, ինչպես նաև՝ նախաձեռնվել են բանակցություններ։
[b]- Պարոն Տոնոյան, այս ինչ զինադադար է, որքան կտևի, ինչի հետ էր կապված։ Ճի՞շտ է, որ Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ երկրների ԱԳ նախարարների հանդիպման հետ Է կապված։[/b]
- Ես մեկնաբանություններ չտամ զինադադարի պատճառների վերաբերյալ, որովհետև պատճառները լրիվ այլ են. կա նախաձեռնություն և այդ նախաձեռնության շրջանակներում հիմա բանակցություններ են ընթանում, և ես այժմ իրավասու չեմ խոսելու դրա մասին։
[b]- Վերականգնվե՞լ են այն դիրքերը, որ եղել են մինչև ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Աղբյուրներ կան, որ Ջաբրայիլի, Մատաղիսի և Մարտակերտի ուղղություններով դիրքերի կորուստ ունենք այս պահի դրությամբ և դրա փոխարեն այլ համարժեք դիրքերի գրավում։[/b]
- Ես այսպես ձևակերպեմ, կա հակառակորդի կողմից որոշակի առաջխաղացում, բայց դիրքերի գրավում, այդպիսի հասկացություն ես չէի օգտագործի։
[b]- Մինչև ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա դիրքային իրադրությունը վերականգնված չէ փաստորեն։[/b]
- Այս փուլում՝ մասամբ վերականգնված է։
[b]- Իսկ որքանո՞վ է հնարավոր կողմերի վերադարձը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունների սեղանի շուրջ երկարաժամկետ կտրվածքով։[/b]
- Ամեն ինչ կախված է միջնորդների աշխատանքի էֆեկտիվությունից և մեր զինված ուժերի գործողություններից։
[b]- Ճի՞շտ է արդյոք, որ միջնորդը ռուսական կողմն է:[/b]
- ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախազահող երկրների ներկայացուցիչները միջնորդության մեջ ընդգրկված են, ինչպես նաև Ռուսաստանը։
[b]- Պարոն Տոնոյան, քաղաքական գործիչները և հատկապես ժողովուրդը պնդում են, որ մենք ի վերջո պետք Է վերջ դնենք այս հարցին՝ հակառակորդին լուրջ տարածքային կորուստներ հասցնելով։ Մենք, նախ՛ ի վիճակի ենք դա անել այս պահին, և կգնա՞նք նման քայլի, թե՞ ոչ։[/b]
- Իհարկե, ի վիճակի ենք. իրադրությունից ելնելով որոշում կկայացվի։ Ամեն դեպքում մենք մեր պլաններն ունենք։
[b]- Այս օրերին բոլորին մի հարց է տանջում՝ «Իսկանդերը» ե՞րբ ենք օգտագործելու։[/b]
- Կարծում եք, այդ վիճա՞կն Է։
Փոխնախարարը հակված չէր շատ խոսել և վերջին հարցին հարցով պատասխանելով հեռացավ։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1465 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»