3813 դիտում
09:36 06-04-2016
Որոշեցինք մնալ այստեղ՝ կանգնել Հայաստանի կողքին. Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ադրբեջանն Իսրայելից ակնկալում է հայտարարություններ, քանի որ Իսրայելը կարող է Հայաստանին կոչ անել դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել։ Այս մասին Jerusalem Post-ին տված հարցազրույցում հայտարարել Է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը։ Իսրայելի Կնեսետի, այսինքն՝ խորհրդարանի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում, խոսելով ղարաբաղա-ադրբեջանական պատերազմական գործողությունների մասին, ասաց. «Երբ ռազմական գործողությունները սկսվեցին, մեզ հորդորեցին հեռանալ երկրից ստեղծված անհանգիստ իրավիճակի պատճառով։
Սակայն որոշեցինք մնալ այստեղ՝ այս կերպ ցանկանալով կանգնել Հայաստանի կողքին և ասել, որ սա անընդունելի է։ Ես չեմ կարող պատասխանել Ադրբեջանի փոխարեն, թե ինչու նրանք սկսեցին, ինչպիսի նպատակներ են հետապնդում, սակայն նման գործողությունները, մենք դատապարտում ենք։ Եվ ավելին, ոչ առաջին անգամն Է՝ մենք կոչ ենք անում դադարեցնել արյունահեղությունը... Մենք այստեղ ենք, քանի որ մենք հասկանում ենք ձեզ»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4090 դիտում
15:55 04-04-2016
Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել իր՝ որևէ տեղ չտանող քաղաքականությունը
Այս բաժնից
2101 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am