211652_close_icon
views-count3859 դիտում article-date 15:55 04-04-2016

Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել իր՝ որևէ տեղ չտանող քաղաքականությունը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 4-ին ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին և նրա ղեկավարած պատվիրակության անդամներին: Ողջունելով հյուրերինª ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը վստահություն է հայտնել, որ Կնեսետի խորհրդարանականների այցն արդյունավետ կլինի հայ-իսրայելական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար: Տիկին Նաղդալյանն առանձնապես կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ համատեքստում նշանակալի դերակատարություն վերապահել բարեկամական խմբերին: ԱԺ փոխնախագահի խոսքով, երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն տարբեր բնագավառներում, որոնցից են մասնավորապես, առևտրատնտեսական, մշակութային, գյուղատնտեսական, ոլորտները, քաղավիացիան և տուրիզմը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել ցեղասպանությունների ճանաչման և կրկնության կանխարգելման գործում Իսրայելի ներդրումը և կարևորել Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման հետ կապված զարգացումները: Հերմինե Նաղդալյանը հույս է հայտնել, որ Կնեսետի արձագանքն այդ կապակցությամբ ծանրակշիռ կլինի: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Իսրայելի կառավարությանըª Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար և հույս հայտնել, որ առաջիկա §Ընդդեմ ցեղասպանության հանցագործության¦ գլոբալ ֆորումին Իսրայելի պատվիրակությունը մասնակցություն կունենա: Հանդիպման ընթացքում երկուստեք անդրադարձ եղավ հայ ժողովրդի համար ներկա ծանր իրավիճակին: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, Հերմինե Նաղդալյանը բարձրաձայնել է Ադրբեջանի ահաբեկչական և ագրեսիվ քաղաքականության մասին, որն առավել սրվել է վերջին օրերին: ԱԺ փոխնախագահը այս համատեքստում կարևորել է միջազգային հանրության միջամտությունը և հույս հայտնել , որ Իսրայելը, որպես ահաբեկչության դեմ պայքարում ներդրում ունեցող պետություն, իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանին: Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես կարևորել միջխորհրդարանական կապերի սերտացման, ինչպես նաևª տարբեր ոլորտներում գործուն համագործակցության անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է, որ այցի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, որոնց արդյունքում արդեն ուրվագծվել են կոնկրետ ծրագրերª ուղղված գործարար կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Տիկին Պլոսկովն անհրաժեշտ է համարել համատեղել ջանքերը և միասնաբար պայքարել ցեղասպանությունների կանխարգելման համար: Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող իրադարձություններինª Թալի Պլոսկովն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին և խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողություններըª որակելով դրանք որպես ահաբեկչությունª ուղղված ողջ տարածաշրջանին: Կնեսետի փոխխոսնակը կիսելով հայ ժողովրդի մտահոգությունըª իր պատրաստակամությունն է հայտնելª համատեղ բարձրաձայնելու ստեղծված անընդունելի իրավիճակի մասին և կոչ արել Ադրբեջանին դադարեցնել այդª որևէ տեղ չտանող քաղաքականությունը: ՀՀ ԱԺ

Նմանատիպ նյութեր