Շփման գոտում այս գիշեր հիմնականում հանգիստ է եղել
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է անդորրը. հակառակորդը մերթընդմերթ կրակոցներ է արձակել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 5-ի ուղիղ կեսօրեին ձեռք է բերվել կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածություն: