211652_close_icon
views-count6375 դիտում article-date 23:55 05-04-2016

Հայ դատի հանձնախումբը պատրաստվում է Սպիտակ տանը ստիպել խախտել լռությունը

Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ հայկական կառույցներից մեկը առաջիկա օրերին պատրաստվում է հատուկ քայլեր ձեռնարկելու՝ ստիպելու Սպիտակ տանը խախտել տարօրինակ լռությունը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը: «Հստակ պասիվություն է սա, և իրականության մեջ պասիվությունը չի սկսվել այս [անցած] շաբաթավերջին, պասիվությունը սկսվեց, երբ [Ադրբեջանի] նախագահ Ալիևը այստեղ՝ Վաշինգտոնում էր, և այդ առիթը չօգտագործեց Ամերիկայի կառավարությունը, որ շատ հստակ ազդանշան ուղարկեն նախագահ Ալիևին երկու հարցի գծով․ մեկը՝ որ այլևս դադարեցնեն բռնապետությունը իրենց երկրում, և նաև դադարեցնեն հարձակումները Հայաստանի և Արցախի վրա», - ընդգծեց Չուլջյանը՝ հավելելով․ - «Ուրեմն, զարմանալի չէ, դժբախտաբար, որ արտգործնախարար Քերրին պիտի շարունակի այս տկար խոսքերը, և այստեղ է, որ Կոնգրեսը պետք է ավելի հստակ և զորավոր քայլեր ձեռնարկի»: Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ նախօրեին կոշտ հայտարարությամբ արձագանքել են Լեռնային Ղարաբաղում շարունակվող բռնություններին: Օրենսդիրները Միացյալ Նահանգների վարչակազմին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին բռնությունների համար և դադարեցնել Ալիևի վարչակարգին հատկացվող օգնությունը: Մանրամասները` «[url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=1412]Հայ-Էկվադորական Բարեկամություն»[/url] հասարակական կազմակերպության կայքում

Նմանատիպ նյութեր