211652_close_icon
views-count1476 դիտում article-date 11:02 06-06-2014

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը նամակով դիմել է Քեթրին Էշթոնին

Եվրամիության արտաքին դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին ուղղված նամակում ասվում է. «Սիրիայի քաղաքական պատերազմի հենց սկզբից Հալեպի հայ համայնքը, գտնվելով կառավարական և ընդդիմադիր ուժերի ընդհարումների գոտում, մինչ այսօր ապրում է շատ ծանր օրեր՝ տալով տասնյակներով զոհեր, հարյուրներով վիրավորներ, ինչպես նաև կրելով համայնքային և սեփական կառույցների մեծ վնասներ: Վերջին շրջանում իրավիճակը վատթարացել է, քանի որ կառավարության դեմ կռվող ուժերը Ալ-Քաիդայի հետ կապ ունեցող ուժերն են: Կասկածից վեր է, որ ծայրահեղական այս ընդդիմադիր ուժերը, որոնք զինվում են Թուրքիայի կողմից և մուտք են գործում Թուրքիայից, որ իրենց հիմնական հարձակումների թիրախ են ընտրել անզեն ժողովրդին: Կարճ ժամանակ առաջ մուտք գործելով Թուրքիայից՝ նրանք հարձակվել էին Քեսաբի վրա՝ պատճառ դառնալով տեղի բնակչության տեղահանության և Լաթաքիայում ապաստան գտնելուն: Վերջին օրերին ևս նւոյն ուժերը, կրկին Թուրքիայից մուտք գործելով Սիրիա, սկսել են անդադար հրթիռակոծել Հալեպի հայկական թաղամասերը և հատկապես Նոր Գյուղ շրջանը: Նոր Գյուղի անդադար հրթիռակոծումը վտանգել է բնակչության կյանքը, մեծ վնաս է հասցված հայկական եկեղեցիներին,դպրոցներին, ակումբներին, շենքերին, և բնակչությունը ստիպված է կրկին տեղզահանվել է միանալ Լաթաքիայումապաստանած մյուսներին: Ձերդ Գերազանցություն. Այսօր ծայրահեղակաները հարձակումներ են իրականացնումՀալեպի հայաբնակ թաղամասերի վրա և հատկապես Նոր Գյուղի վրա: Եթե Թուրքիան չքջալերեր և նույնիսկ չհրահրեր այդ հարձակումները, հեշտությամբ կարելի կլիներ փակել սահմանները և արգելել ծայրահեղական այդ խմբակցությունների ազատ շրջագայությունը: » Եվրոպայի մեր հայրենակիցների անունից ևս կոչ ենք ուղղում Ձեզ՝ որպես Եվրամիության Արտաքին հարաբերությունների ղեկավարի, դիմելու պատշաճ քայլերի՝ ճնշելու համար այն երկրներին, որոնք քաջալերում են Ալ-Քաիդային մոտ գտնվող այս խմբակցություններին, որպեսզի դադարեցնեն նրանց համար զենք և գումար հայթայթելը: Հաըտկապես Թուրքիային, որը՝ հակառակ իր կեղծ վստահեցումների, զինում է զինյալ խմբակցություններին և հրահրում ազատ տեղաշարժը: Փաստերը ցայտուն են: Հարգանքներով՝ Գասպար Կարապետյան Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ»:

Նմանատիպ նյութեր