Ադրբեջանական կողմը վերսկսել է կրակոցները
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ստորև.
Հակառակորդը վերսկսել է կրակոցները, բայց ոչ նույն ինտենսիվությամբ: Այս մասին հայտնել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Պաշտպանության բանակը պատասխան քայլեր չի ձեռնարկում և փորձում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությանը,- նշել է Ս. Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ երկկողմ պայմանավորվածությամբ, ժամը 12-ից դադարեցվել էր կրակը:


