23597 դիտում
23:11 12-07-2020
Շուշան Ստեփանյան. Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:
«Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը [url=https://zerkalo.az/podrazdeleniya-vooruzhennyh-sil-armenii-sovershili-provokatsiyu-na-tovuzskom-napravlenii-obe-storony-ponesli-poteri/]հայտնել է[/url], որ հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում 2 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/12/1159572/]հայտնել էր[/url], որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:
«Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»,- ասված էր հաղորդագրությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14672 դիտում
09:47 18-10-2020
Հարավային ուղղությամբ ՊԲ-ն հակառակորդի գրոհող 4 տանկ է խոցել․ Շուշան Ստեփանյան
14692 դիտում
20:52 12-07-2020
Շուշան Ստեփանյան. Փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին