Մինչ Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է, որ այս գիշեր «Սմերչ» են օգտագործել, Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է դրանց լուսանկարները
Մինչ ադրբեջանական haqqin.az-ը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակին, նշում է, որ Լեռնային Ղարաբաղում կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ադրբեջանական զինուժի կողմից այսօր գիշեր կիրառված «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չպայթած հրթիռի լուսանկարները։
Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ ասվում է.
«Սմերչի չպայթած հրթիռն է, ահա և «ատոմային հրթիռներից հետո երկրորդ զենքը» իր հետևանքներով: Ես դեռ մի քանի տարի առաջ ասում էի, որ այս զենքի համբավը անհարկի ուռճացված է: Էլ չասած մոտ 50 մլն դոլարանոց «քցոցու թեման» :Մնացածն ինքներդ կհասկանաք»: