Այս գիշեր Ադրբեջանի զինուժը դիպուկահար հրացաններ է օգտագործել. ԼՀՂ ՊՆ
Մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է հանգիստ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինետաեսակներից` որոշ ուղղություններում օգտագործելով նաև դիպուկահար հրացաններ:
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: