2645 դիտում
13:20 05-04-2016
Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
Ապրիլի 1-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ:
Ողջունելով դեսպան Կիրակոսյանին, Գլխավոր տնօրենը հակիրճ անդրադարձավ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության առաջնայնություններին՝ ներկայացնելով իրականացվելիք ենթակառուցվածքային և ծրագրային նորարարությունները, որոնք միտված են կազմակերպության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և կարողությունների հզորացմանը, ինչպես նաև այս տարի կազմակերպության հիմնադրման 50-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին:
Դեսպան Կիրակոսյանը, բարձր գնահատելով ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համագործակցության մակարդակը, անդրադարձավ կատարված և ընթացիկ ծրագրերին և շեշտեց իրականացվող ծրագրերի կենսական նշանակությունը ՀՀ արդյունաբերական զարգացման համար: Դեսպան Կիրակոսյանը կրկին վերահաստատեց ՀՀ կառավարության հրավերը գլխավոր տնօրեն Լի Յոնգին Հայաստան այցելելու համար:
Անդրադառնալով Հայաստանի և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության փոխգործակցությանը, Գլխավոր տնօրենը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում արդյունաբերական զարգացմանը միտված իրականացվելիք ծրագրերը օրինակելի են և իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ իշխանություններին կազմակերպության առաքելությանն աջակցելու համար: Լի Յոնգը խոստացավ այցելել Հայաստան` առկա համագործակցությունն առավել ամրապնդելու և նոր ծրագրեր իրականացնելու ակնկալիքով:
Նմանատիպ նյութեր
2233 դիտում
16:59 11-02-2020
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը