2079 դիտում
18:16 11-07-2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Եկատերինբուրգում կայացած Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
Հուլիսի 9-ից 10-ը Եկատերինբուրգում կայացած Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովի (GMIS 2019) շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) գլխավոր քարտուղար Լի Յոնգի հետ։
«Շատ ուրախ եմ հանդիպել Ձեզ այստեղ՝ քննարկելու մեր համագործակցության շրջանակը»,- նշել է ՄԱԱԶԿ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ շահագրգռված է քննարկել ՄԱԱԶԿ ծրագրերի արդյունքները Հայաստանում։
Տիգրան Խաչատրյանը և Լի Յոնգը խոսել են տնտեսության տարբեր ճյուղերում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես անդրադարձ է եղել տեքստիլ արդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրի արդյունքներին։
Կողմերըզրուցել են արդյունաբերական քաղաքականության մշակման առանձնահատկությունների մասին՝ ընդգծելով արդյունաբերության ճյուղերի թվայնացման և արտադրական գործըթնացներում նորարական տեխնոլոգիաների ներգրավման կարևորությունը։
Տիգրան Խաչատրյանընշել է նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների ախտորոշման խնդիրը ևընդգծել, որ այդ գործընթացում ՄԱԱԶԿ աջակցությունը կարող է խիստ արդյունավետ լինել։ ՄԱԱԶԿ գլխավոր քարտուղարը և ՀՀ էկոնոմիկայի նախարարը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել այս համատեքստում։
Կողմերը մտքեր են փոխանակել արդյունաբերության ոլորտում ՓՄՁ-ների աջակցության, բարձր շահույթի ապահովման, աշխատատեղերի ավելացման և տեխնոլոգիական վերազինման խնդիրների շուրջ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2645 դիտում
13:20 05-04-2016
Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
Այս բաժնից
1507 դիտում
09:12 24-01-2025
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը․ Factor.am
841 դիտում
00:33 24-01-2025
Գագիկ Ծառուկյանը «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությանը գրասենյակ է տրամադրել
802 դիտում
23:37 23-01-2025
Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր