2169 դիտում
12:00 05-04-2016
Հանրակրթության պետական չափորոշչի վերանայման հանձնաժողովը սկսում է աշխատանքը
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծվել է հանրակրթության պետական չափորոշչի նախագծի մշակումը համակարգող հանձնաժողով, որը գումարել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ ԿԳՆ "Կրթական ծրագրերի կենտրոն" ԾԻԳ-ի, Կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թետավորման կենտրոնի ներկայացուցիչներ, կրթության հայտնի փորձագետներ:
Օրակարգում ընդգրկված էր հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման նպատակով մասնագիտական աշխատանքային խմբի կազմի և նախատեսվող աշխատանքների ժամանակացույցի հաստատումը:
ՀՀ ԿԳ նախարարը, կարևորելով համակարգող հանձնաժողովի գործունեությունը` նշել է, որ իրենց առջև դրված հիմնական խնդիր կրթության զարգացման և առաքելության ամրագրումն է. "Ես առաջարկում եմ, որպեսզի մենք սահմանենք հստակ սկզբուքներ և դրանք ներկայացնենք մասնագիտական հանձախմբերին՝ որպես բովանդակային աշխատանքի ուղեցույց: Չափորոշիչների մեջ պետք է ներմուծել ազգային մտածողության և դաստիարակության արժեհամակարգ: Գործող չափորոշչի վերանայումը բնականաբար պետք է կատարվի վերլուծության արդյուքնում՝ հիմք ընդունելով աշխատանքային պրակտիկան՝ մենք սկզբունքորեն պետք է առանձնացնենք այն կետերը, որոնք մասնագիտական տեսանկյունից խնդրահարույց են",- նշել է նախարարը:
Հանձնաժողովը աշխատելու է ամենշաբաթյա պարբերականությամբ՝ նպատակ ունենալով մշակել հանրակրթության պետական կրթակակարգի և չափորոշչի վերանայման հայցեկարգը, որն ենթադրում է ուսումնական բնագավառի և կրթության բովանդակության բաղադրիչների վերանայում:
Նմանատիպ նյութեր
2002 դիտում
10:51 01-09-2023
Նոր ուսումնական տարին սկսում ենք հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ․ հեշտ չի լինելու. Ժաննա Անդրեասյան
1007 դիտում
17:24 18-07-2019
Հանրակրթության պետական չափորոշիչների և ծրագրերի վերանայման խորհրդատուների ընտրության ժամկետները երկարաձգվել են
Այս բաժնից
1480 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ