Տավուշում թշնամու գնդակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Թշնամու գնդակից այսօր` ապրիլի 4-ին, Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է վիրավորվել:
Բերդի սահմանագոտում վիրավորվել է Բերդ քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արթուր Ադամյանը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: Նրա խոսքով զինծառայողի վիրահատությունը մի քանի ժամ առաջ է ավարտվել: Վիճակը կայուն ծանր է:
Խոսելով սահմանին տիրող իրավիճակից` ասաց, որ այս պահի դրությամբ իրավիճակը խաղաղ է: