Զոհված զինծառայողների նոր տվյալներ են հայտնի. նրանք Երեւանից են եւ ԼՂՀ-ից
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը զոհվածների տվյալներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա գրառումը ներկայացնում է ստորեւ.
«Ցավում ենք ու հպարտանում...
Զոհված զինծառայողների անունները՝
4 վ. հրամանատար, կապիտան Ուրֆանյան Արմենակ Մերսի (ծնվ. 1990 թ., 2007թ.-ից ՀՀ ԶՈւ-ում, Նորքի ԶԿ, հասցե՝ ք. Երևան, Նորքի 2-րդ զ-ծ , Մոլդովական փ. 48/16 բն, 37)
15 վ. 1դ. 1ջ. հրամանատար, սերժանտ Փարամազյան Յուրի Անատոլիի (2014/1 զորակոչ, ԼՂՀ Մարտունու ԶԿ, հասցե՝ ք Մարտունի)
Զորամասի ԶՏ ծառայության պետ, մայոր Մայիլյան Հովսեփ Ռաֆայելի (ծնվ. 1978 թ., 1998 թ.-ից ԶՈւ-ում, Հադրութի ԶԿ, հասցե՝ Հադրութի շրջան, գ. Տումի)»
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է հարձակողական գործողությունների, սակայն կորուստներ տաով հետ է շպրտվում: