Թշնամու տանկերը ոչնչացնելիս զոհված 38-ամյա Հովիկը 3 անչափահաս երեխաների հայր էր
Թշնամու գնդակից զոհված 38-ամյա Հովիկ Մայիլյանը 3 անչափահաս երեխաների հայր էր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ընկերները պատմեցին, որ Հովիկ Մայիլյանը Արցախի Հադրութ քաղաքից է: Նա տանկիստ էր եւ հերոսաբար զոհվել է թշնամու տանկերը ոչնչացնելու ժամանակ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է հարձակողական գործողությունների, սակայն կորուստներ տաով հետ է շպրտվում: