Թշնամու գնդակից զոհված Հարություն Աբրահամյանը 3 անչափահաս երեխաների հայր էր եւ ծնողների միակ զավակը.Խոնարհվում ենք
Թշնամու գնդակից զոհված Հարություն Աբրահամյանը ընտանիքի միակ զավակն էր։
Ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա ՝ մեկ որդի եւ երկու դուստրեր:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արեգունի գյուղի գյուղապետ Արամ Վարդանյանը:
Հայրը Արցախյան ազատամարտի վետերան է՝ դիմպուկահար:
Նվիրյալ հոր նվիրյալ զավակ էր: Մայրը՝ երկրորդ կարգի հաշմանդամ:
Բնականաբար անապահով ընտանիք են ։Հարությունի աշխատավարձով էին ապրում,- ավելացրեց գյուղապետը:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնելով Հարություն Աբրահամյանի զոհվելու լուրը նշել էր․
Ցավում ենք ու հպարտանում շարքային Աբրահամյան Հարություն Հովհաննեսի
Ծնված 1985թ., ԶՈւ-ում ծառայության մեջ է 2013թ.-ից, Վարդենիսի ԶԿ
Հասցե` Գեղարքունիքի մարզ, գ. Արեգունի
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրությունը եւս ցավակցում է եւ խոնարհվում նրա առաջ: