6983 դիտում
23:41 03-04-2016
ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցները ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների սանձազերծումից անմիջապես հետո՝ ապրիլի 2-3-ին՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք արտերկրյա գործընկերների հետ` ներկայացնելով նրանց ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում ստեղծված իրավիճակը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը վերջին զարգացումները քննարկել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Այրոյի, ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի, ինչպես նաև Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ:
Արտերկրում ՀՀ դեսպանները, միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչները իրադարձությունների զարգացման մասին պարբերաբար տեղեկացնում են հավատարմագրման երկրների իշխանություններին և միջազգային կառույցների ղեկավարությանը։
Տասնյակ երկրներ և միջազգային կազմակերպություններ դատապարտել են ռազմական գործողությունների վերսկսումը, կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը և շեշտել, որ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի։
Նմանատիպ նյութեր
751 դիտում
20:34 30-09-2020
ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ է կայացել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ
868 դիտում
11:29 24-06-2015
ԱՄՆ-ն 6 տարի գաղտնալսել է Ֆրանսիայի 3 նախագահների հեռախոսազրույցները
43970 դիտում
11:52 27-04-2016
Բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ... ադրբեջանցիների հեռախոսազրույցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
889 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1321 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
787 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch