211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր

views-count5629 դիտում article-date 14:40 15-11-2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը։ Զրուցակիցները կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում հրադադարի և շփման գծում իրավիճակի կայունության պահպանումը։ Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։

Նմանատիպ նյութեր