211652_close_icon

Վայք-Սարավան Ճանապարհահատվածում ճանապարհաշինարարները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով

views-count4723 դիտում article-date 23:54 03-04-2016
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 21:45-ի դրությամբ, Վայք – Սարավան ճանապարհահատվածում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Նշված ճանապարհահատվածներում Ճանապարհաշինարարները արտակարգ ռեժիմով իրականացնում են ճանապարհների մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Անվտանգ երթևեկությունն ապահովելու, խցանումներից և պատահարներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է նշված ճանապարհահատվածներով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր