211652_close_icon

Վայք-Սարավան հատվածում Ճանապարհաշինարարները աշխատում են արտակարգ ռեժիմով

views-count4370 դիտում article-date 20:44 03-04-2016
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վայք - Սարավան ճանապարհահատվածում ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-16:30-ն ընկած ժամանակահատվածում, տեղի է ունեցել 30-40 տրանսպորտային միջոցների կուտակում: Պատճառը եղել է այն, որ տեղացող ձյան պայմաններում մի շարք մեքենաներ երթևեկել են ամառային անվադողերով։ Ճանապարհաշինարարների աջակցությամբ կարճ ժամանակահատվածում վարորդները կարողացել են շարունակել ճանապարհը: Վայք-Սարավան հատվածում այսօր առավոտվանից առատ ձյուն է տեղում. ձյան շերտը 10-15 սմ է: Ճանապարհաշինարարները աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս պահին որևէ խցանում չկա, ճանապարհը մաքրված և մշակված է աղով և ավազով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր