211652_close_icon
views-count2597 դիտում article-date 21:36 03-04-2016

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Սարավան-Գորիս ավտոճանապարհները (տեղում է ձյուն)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Սարավան-Գորիս ավտոճանապարհները (տեղում է ձյուն): Վայոց ձորի մարզի Սարավան, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղական համայնքներում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր