211652_close_icon
views-count4135 դիտում article-date 16:59 02-04-2016

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդհատել է իր աշխատանքային այցը և վերադառնում է Արցախ

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդհատել է իր աշխատանքային այցը Ֆրանսիա և ժամեր հետո կվերադառնա Արցախ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է Ա. Ղուլյանի մամուլի խոսնակ Անուշ Ղավալյանը: Հիշեցնենք, որ երեկվանից թեժ մարտեր են ընթանում: Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք: Բացի այդ, ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք:

Նմանատիպ նյութեր