211652_close_icon
views-count2683 դիտում article-date 15:02 01-04-2016

«Լունա 1» գիշերային ակումբի բակում Սարգիսը ծեծել է ակումբ ժամանած մի խումբ երիտասարդների

Սարգիս Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լունա 1» գիշերային ակումբի բակում խմբով վիճաբանել է ակումբ ժամանած Կ. Քեչեչյանի, Գ. Ալեքսանյանի և քննությամբ դեռևս չպարզված վերջիններիս 4 ընկերների հետ, որի ընթացքում շուրջ 10-15 րոպե տևողությամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և խաթարել ակումբի բնականոն աշխատանքը, որի արդյունքում վնասել է ակումբի բակում կայանված Հ. Օհանյանին պատկանող Toyota Land Cruiser Prado» ավտոմեքենան` վերջինիս պատճառելով զգալի չափի` 117.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր