211652_close_icon
views-count1679 դիտում article-date 16:33 01-04-2016

Կանեփ՝ ալյուրի պարկում

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Բերքանուշից Դվին տանող գյուղամիջյան ճանապարհին` Դալար գյուղի հատվածում, տաքսի ծառայության «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել վարորդին` 1993 թ. ծնված Հակոբ Հ.-ին և ուղևոր, 1994 թ. ծնված Հակոբ Մ.-ին: Ավտոմեքենայի սրահի զննությամբ՝ հետևի նստելատեղին, հայտնաբերվել է ալյուրի համար նախատեսված պարկ, որի մեջ լցված էր մոտ 0.29 կգ դարչնագույն կանեփանման բույսի չորացրած զանված: Հակոբ Հ.-ն հայտարարել է, որ այն թմրամիջոց է, պատկանում է իրեն, քաղել է Բերքանուշ-Դվին ճանապարհի դաշտերից՝ իր օգտագործման համար: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր