Օբաման ու Էրդողանը հանդիպել են. զրույցը տևել է մոտ 1 ժամ
Վաշինգտոնում ընթացող Միջուկային անվտանգության հարցով գագթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնում է Anadolu-ն:
Նշվում է, որ հանդիպումը տևել է 50 րոպե: Քննարկվել են անվտանգությանը և ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Օբաման ցավակցել է Էրդողանին՝ Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ:
Կողմերը քննարկել են նաև «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը: