211652_close_icon
views-count2015 դիտում article-date 09:28 01-04-2016

Նորանշանակ ՄԻՊ-ը գրեթե չի փոխել նախկինի պատրաստած զեկույցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կատարելով ՀՀ ՄԻՊ մասին ՀՀ օրենքի պահանջը, երեկ վերջապես հրապարակեց «2015թ.-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան զեկույցը: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ նորանշանակ ՄԻՊ-ը, գրեթե ոչինչ չի փոխել նախկին օմբուդսմենի` Կարեն Անդրեասյանի պատրաստած զեկույցում: Թե այդ դեպքում ինչո՞ւ էր այդքան ուշանում զեկույցի հրապարակումը, դժվար է ասել: Նկատենք, որ անցած տարի ներկայացված ՄԻՊ զեկույցը 500 էջանոց էր, իսկ այս տարվանը 455 էջանոց աշխատանք է: Հավելենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առիթով գրված զեկույցն այդպես էլ մնաց օդից կախված»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր