1599 դիտում
10:44 01-04-2016
Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպել է Ջեյմս Ուորլիքին
Մարտի 31-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ-ում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ամերիկացի համանախագահի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումների վրա։ «Բաքուն, անտեսելով համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահության հատուկ ներկայացուցչի համատեղ կոչը՝ հանդարտություն պահպանել կրոնական տոների օրերին, ակտիվացրել է հրադադարի կոպտագույն խախտումները Սուրբ Զատիկի նախաշեմին և օրերին», - նշեց ԱԳՆ ղեկավարը։
Էդվարդ Նալբանդյանը շեշտեց. «Ադրբեջանի նման սադրանքները օրինաչափություն են դարձել։ Նույնը կատարվում է նաև բանակցային գործընթացում։ Եթե նախկինում Բաքուն զանազան միջոցներով խոչընդոտում էր բանակցությունները, փորձում էր հարցը տեղափոխել այլ հարթակներ, ապա այժմ, հավանաբար, տեսնելով իր քայլերի անարդյունավետությունը, ոչինչ չի կարողացել հորինել, քան Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարվելը»։ Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ, անշուշտ, սա բանակցային գործընթացի և համանախագահների վրա ճնշում գործադրելու հերթական ապարդյուն փորձ է։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման հնարավորությունների շուրջ։
Նմանատիպ նյութեր
514 դիտում
17:00 10-06-2015
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ջեյմս Ուորլիքին
1691 դիտում
12:45 21-01-2014
Ջեյմս Ուորլիքին մտահոգել է շփման գծում ադրբեջանցիների դիվերսիան
1287 դիտում
13:58 03-03-2014
Ադրբեջանի փոխարտգործնախարարը «խորհուրդ է տվել» Ջեյմս Ուորլիքին «ավելի լավ ծանոթանալ» ԼՂ հիմնախնդրին
Այս բաժնից
1054 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1093 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
817 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան