«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան տեսաբացիկը պատրաստ է. տեսանյութ
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան տեսաբացիկն արդեն նկարահանվել է:
Եվրատեսիլյան տեսաբացիկը այն տեսանյութն է, որը ցուցադրվում է յուրաքանչյուր մասնակցի ելույթից առաջ: Այն տալիս է հետաքրքիր և հակիրճ տեղեկություն երկրների և մասնակցիների մասին:
Մեր երկրի տեսաբացիկը նկարահանելու համար Շվեդիայից Հայաստան էր ժամանել նկարահանող խումբը: Նկարահանումները իրականացվել են Հայաստանը խորհրդանշող մի քանի վայրերում:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետությունների ներկայացուցիչներ:



