Հայտնի է «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակցի անունը: Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության «Մասնագիտությունը` լրագրող» ծրագրից հայտնի դարձավ, որ եվրոպական ամենամասշտաբային երաժշտական շոուին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը:
«Եվրատեսիլ»-ի այս տարվա պատվիրակի գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը և եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է:
«Անչափ ուրախ եմ և շնորհակալ Հանրային հեռուստաընկերությանը, ում կողմից ընտրվել եմ ներկայացնելու իմ հայրենիքն այս տարի «Եվրատեսիլ»-ին»,- նշել է Իվետա Մուկուչյանը: