Մարտի 2-ին կկայանա «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցչի երգի պրեմիերան
Այսօր` փետրվարի 19-ին ներկայացվեց «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի մրցութային երգի տեսահոլովակի թիզերը:
Երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Իվետա Մուկուչյան և Սթեֆանի Քրաթչֆիլդ: Մրցութային երգը կոչվում է «LoveWave»:
Մարտի 2-ին երգը հանդիսատեսին կներկայացվի տեսահոլովակով:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կմեկնարկի մայիսի 10-ին` Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: