27813 դիտում
17:00 31-03-2016
Հրազդանի կիրճում՝ «Գեղամա» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հրազդանի կիրճում՝ «Գեղամա» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են 29-ամյա Արտակ Փուրթոյանի վարած Mercedes մակնիշի 89 ՍՍ 008 համարանիշի և 34-ամյա Ռաֆայել Եղիազարյանի վարած Toyota Corolla մակնիշի 99 AV 100 ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ Mercedes-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե եզրաքարին և մասամբ փակել ճանապարհի որոշ հատված:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչներ Վրեժ Ջուլհակյանն ու Նորիկ Մկրտչյանը:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը Toyota-ի վարորդն է եղել, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, ստեղծել վթարային իրավիճակ և բախվել Mercedes-ին:
Փաստի առթիվ սպայական ջոկում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
21127 դիտում
12:55 03-09-2017
Գողություններ Հրազդանի կիրճում. «Մոնթե Քրիստո» ռեստորանային համալիրի մոտ թալանել են կանանց ավտոմեքենաները
Այս բաժնից
1981 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)