34109 դիտում
09:19 15-09-2015
Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում՝ «Գեղամա» ռեստորանի մոտ. փրկարարները վիրավորին դուրս են բերել մեծ դժվարությամբ. օպերատիվ են գործել բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 35 ՕD 403 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի հարևանությամբ գտնվող «Գեղամա» ռեստորանային համալիրի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատարի հենասյանը:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության թիվ 23 բրիգադը նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Էդգար Մկրտչյանն ու տեսուչ Արթուր Հովհաննիսյանը: Ժամանել է նաև ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու հրշեջները մեքենայի մեջ հայտնաբերել են 31-ամյա Կարեն Մանուկյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական և նշված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը՝ նույնպես Կ. Մանուկյանի անվամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանավող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել են մեքենան և այս պահին սպասում են քննիչի գործողությունների ավարտին, որպեսզի կատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը և չի բացառվում, որ վարորդը լինի հենց Կարեն Մանուկյանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
27813 դիտում
17:00 31-03-2016
Հրազդանի կիրճում՝ «Գեղամա» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)