Լուսանկարներ, որոնց համար հեղինակները հեռացվել են աշխատանքից. Ֆոտոշարք
80-ականներին լուսանկարիչներ Վլադիմիր Վորոբյովը, Վլադիմիր Սոկոլաևը, Ալեքսանդր Տրոֆիմովը, ովքեր աշխատում էին ՌԴ Կուզնեցկի մետալուրգիական կոմբինատում, ТРИВА խմբի անդամներ էին: Նրանք լուսանակում էին կյանքը` կոմբինատում և կոմբինատից դուրս:
Սակայն նրանց լուսանկարները «ստվեր էին գցում» սոցիալիստական պայծառ իրականության վրա և այդ պատճառով մի օր նրանք առանց աշխատանք մնացին:
Լուսանկարիչները ստիպված էին եղել ոչնչացնել արխիվների մեծ մասը և միայն դրանից հետո ավելի ուշ կարողացել են զբաղվել սիրելի գործով` լուսանկարչությամբ:
Ներկայացնում ենք լուսանկարիչների աշխատանքներից մի քանիսը` ֆոտոշարքում: