Ճապոնացի օդաչուն հեռացվել է աշխատանքից՝ բորտուղեկցորդուհու հետ «սելֆի» անելու համար
Ճապոնական ավիաընկերության օդաչուն հեռացվել է աշխատանքից՝ բորտուղեկցորդուհու հետ «սելֆի» անելու համար: Լուսանկարն արվել է թռիչքի ժամանակ, երբ երկրորդ օդաչուն ժամանակավորապես տեղում չի եղել: Բարեբախտաբար, կատարվածն անդառնալի հետեւանքների չի հանգեցրել:
Թիչքի ժամանակ կատարած խախտման մասին ավիաընկերության ղեկավարությանը հայտնել է հենց ինքը՝ բորտուղեկցորդուհին, ինչից հետո Japan Airlines-ի տնօրենը կայացրել է համապատասխան որոշումը: