211652_close_icon
views-count2971 դիտում article-date 10:51 30-03-2016

ԱՄՆ-ի Հավայի նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ-ի Հավայի նահանգի ներկայացուցչական պալատը գաղտնի քվեարկության [url=https://legiscan.com/HI/text/HR167/id/1378938]արդյունքում [/url]ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը՝ կոչ անելով միջազգային հանրությանը՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն: Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը, քվեարկությունն անցկացվել է երեկ՝ մարտի 29-ին: Այսպիսով, Հավային դարձավ ամերիկյան 7-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախի անկախությունը: Ավելի վաղ ԼՂՀ անկախությունը ճանաչել են Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը, Լուիզիանան, Մեյնը, Կալիֆորնիան և Ջորջիան: [img]/ups/images/0176795001459320281534411.jpg[/img] [img]/ups/images/0309858001459320279824309.jpg[/img]

Նմանատիպ նյութեր