ԱՄՆ Հավայի նահանգը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Նախորդ շաբաթ ԱՄՆ Հավայի նահանգի Պետական սենատը փակ քվեարկությամբ միաձայն բանաձև է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը հռչակում որպես Հայոց ցեղասպանության զոհերի օր: Այս մասին հաղորդում է [url=http://asbarez.com/133723/hawaii-state-senate-recognizes-armenian-genocide/]Asbarez[/url]-ը:
Բանաձևում, մասնավորապես, ասված է. «Սենատը միանում է Ներկայացուցիչների պալատին, Հավայի նահանգի ամերիկահայ համայնքին և համայն հայությանը՝ ճանաչելով և հարգելով Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը, ինչպես նաև հորդորելով աշխարհի մադկանց երբեք չմոռանալ մարդկության դեմ իրականացրած այդ սարսափելի ոճրագործությունը»:
Նշենք, որ բանաձևը ներկայացրել են սենատորներ Սյուզան Չուն Օքլանդը, Դոնովեն Դելա Կրուզը, Ուիլ Էսպերոն, Բրին Հարիմոթոն, Լես Իհարան, Լորան Ինոյուն և Ռասսել Ռուդերմանը: Բանաձևի ընդունմանը ներկա է եղել հայ համայնքի անդամ Արթուր Արթենյանը: