Մահվանից 2 ամիս առաջ Վան Գոգը նկարել է 90 նկար
Վան Գոգը սկսել է աշխատել մռայլ գույներով և դա շարունակվել է մինչև նրա Փարիզ մեկնելը։
Փարիզում նկարիչը ծանոթանում է արվեստի՝ 19-րդ դարում ձևավորված ուղղության՝ իմպրեսիոնիզմի հետ, որն արագացրեց նրա՝ որպես նկարչի զարգացումը գեղանկարչության ոլորտում։
Կյանքի վերջին տասը տարիների ընթացքում Վան Գոգը դարձել է ավելի քան 2000 ստեղծագործությունների հեղինակ։
Նրա աշխատանքները ներառում են շուրջ 900 նկարներ, 1100 գծանկարներ։
Կյանքին հրաժեշտ տալուց առաջ երկու ամսվա ընթացքում նկարել է 90 նկար։