Միայն 130 տարի անց հայտնի դարձավ, թե ում է նվիրել իր կտրված ականջը Վան Գոգը
Միայն 130 տարի անց է հայտնի դարձել, թե ում է հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգն իր կտրած ականջը նվիրել:
Rhe Art Newspaper պարբերականը պարզել է, որ նկարիչն իր ականջը նվիրել է մի կնոջ՝ Գաբրիելա Բերլատիեին, ով ֆերմերի դուստր էր և աշխատում էր հասարակաց տանը:
Նշվում է, որ լրագրողներին «օգնել է» «Վան Գոգի ականջը. ճշմարիտ պատմություն» գիրքը՝ գրված Բերնադետտ Մերֆիի կողմից, որը լույս է ընծայվել նախորդ շաբաթ: Գրքում հեղինակը գրում է, որ խոստացել է աղջկա սերունդներին չհրապարակել նրա անունը, սակայն չի կատարել տված խոստումը: