Մահվանից առաջ Հիտլերն ամուսնացել է հրեուհու հետ
Գալիք շաբաթ բրիտանական 4-րդ ալիքը ներկայացնելու է Dead Famous DNA փաստագրական շոուի հերթական մասը:
Շոուի հեղինակները հաստատում են, որ Ադոլֆ Հիտլերը, ինքն էլ չիմանալով այդ մասին, ինքնասպանություն գործելուց առաջ մուսնացել է հրեուհու հետ:
Կինոհետաքննության արդյունքում պարզվել է, որ Եվա Բրաունը մայրական կողմից հրեա է եղել:
Բրաունի ԴՆԹ-ի օրինակի համար նրա սենյակում գտնվող սանրից են վերցրել և նրա կոսմետիկայի պարագաների տուփից:
Շոուի հեղինակները ենթադրում են, որ Բրաունի նախնիները կաթոլիկություն են ընդունել 19-րդ դարում և ոչ նրանք, ոչ էլ Հիտլերը չեն իմացել որ հրեա են: