Կառավարությունը Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի և աշխատակարգը հաստատելու լիազորությունը կփոխանցի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին
Կառավարությունը փոփոխություններ է կատարում 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» թիվ 1672-Ն որոշման մեջ, որով նախատեսվում է այդ լիազորությունը փոխանցել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Հիմնավորման մեջ նշվում է, որ հանձնաժողովի՝ հասարակական միավորումներից ստացված թեկնածությունները այսպես թե այնպես քննարկվում են ոստիկանության և հաստատվում կառավարության կողմից: Այսինքն՝ կառավարության աշխատակազմը գործնականում որևէ գործողություն չկատարելով՝ ընտրված թեկնածուների ցանկը՝ կառավարության որոշման նախագծի տեսքով ներկայացնում է ՀՀ կառավարության նիստում քննարկման: