1877 դիտում
09:10 25-08-2015
Փոխոստիկանապետի այցից հետո էլ գյումրեցիները շարունակում են պնդել իրենց խնդրանքը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր նախատեսվում էր ՀՀ փոխոստիկանապետի այցը Գյումրի՝ կապված Շահումյան 188 շենքի բակում ոստիկանական հենակետ տեղադրելու հարցի շուրջ բնակիչների շրջանում առաջացած դժգոհությունները քննարկելու եւ օպտիմալ լուծումներ գտնելու հետ:
Մեզ հետ զրույցում քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանը նշեց, որ իրենք դեռեւս ինֆորմացիա չունեն փոխոստիկանապետի այցի մասին, եւ նույնիսկ քաղաքապետն էլ դեռ աշխատանքի չի եկել, որ կարողանան ըստ այդմ ճշտել: Մեր Գյումրիի լրագրողի բազմաթիվ հեռախոսազանգերին էլ պարոն Ահարոնյանը պատասխանում էր, որ հենց նորություն ունենա՝ պատշաճ կարգով կտեղեկացնի: Սակայն որքան մեծ եղավ գյումրեցիների զարմանքը, երբ րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ փոխոստիկանապետը եկել ու արդեն վերադառնում է՝ գրեթե գաղտնի պայմաններում: Ինչպես հայտնի էպոսում կասեին՝ «գող-գող եկավ, գող-գող գնաց»:
Մեր թղթակցի հետ զրույցում պարոն Ահարոնյանը, ի զարմանս լրագրողի, նախ հայտնեց, որ այցը եղել է աշխատանքային, հետեւաբար ժամանակացույցը կարող էր նաեւ չհրապարակվել: Եթե այդպես է, պարոն Ահարոնյան, ապա ինչո՞ւ էիք հանրայնորեն հայտարարում ԶԼՄ-ներով, որ փոխոստիկանապետը գալու է Գյումրի՝ ոստիկանապետի հանձնարարությամբ: Ահարոնյանը նշում է, որ կարեւորն այն է, որ հարցին լուծում է տրվել:
Մեզ հետ զրույցում շենքի բնակիչները փաստեցին, որ առավոտյան ինչ-որ մարդիկ եկել են մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ ու չափումներ են արել ու ոնց որ թե որոշել են հենակետը տեղափոխել, ապա գնացել են: Սակայն խնդիրը ոչ միայն չի լուծվել ամենաօպտիմալ տարբերակով, ինչպես փորձեց մեզ ներկայացնել պարոն Ահարոնյանը, այլեւ ավելի է խորացվել, քանի որ այն տարածքում, ուր նախատեսվում է տեղափոխել հենակետը կան 7 բազմամյա հաստաբուն կանաչ ծառեր, որոնք հնարավոր է՝ հատվեն:
Ինչեւէ, գյումրեցիները շարունակում են պնդել իրենց խնդրանքը հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ ի հաշիվ պուրակի ու պուրակում գտնվող նվիրական վայրերի չկառուցել հենակետ: Միաժամանակ նաեւ զարմանք պիտի հայտնենք պարոն Գասպարյանին՝ փոխոստիկանապետի այցի գաղտնիացվածության առիթով՝ մեջբերելով բնակիչներից մեկի խոսքը. «Գյումրեցիներս, հո գել ու գազան չե՞նք, որ փոխոստիկանապետին գողեգող բերեցիք, գողեգող տարաք»:
Նմանատիպ նյութեր
3957 դիտում
13:04 27-06-2015
Շնորհակալ եմ, հոգիս. ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին Բաղրամյան պողոտայում պոնչիկ եւ մրգեր հյուրասիրեցին
14614 դիտում
18:03 15-11-2021
Դատարանն արդարացրեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. Փաստաբան
Այս բաժնից
1012 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1066 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1060 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»